ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ոչ ինքն է խփել ինքնաթիռը, ոչ էլ հրաման տվել

Ոչ ինքն է խփել ինքնաթիռը, ոչ էլ հրաման տվել
04.01.2016 | 13:44

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ՌԴ ռազմական ինքնաթիռը խփելու հրաման չի տվել՝ հայտնում է Russia Today-ը և արձանագրում, որ ժամանակի մեջ փոփոխվում են Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները, թե ինչպես է խփվել ռուսաստանյան ինքնաթիռը: Դավութօղլուն ասել է, որ ինքը չի խփել ոչ այդ ինքնաթիռը, ոչ էլ «խփելու կոնկրետ հրաման է տվել», ընդհանրապես՝ օդային տարածքի խախտման հարցերով որոշումներ կայացնելու լիազորություն է տվել գլխավոր շտաբի պետին: Նա էլ այդ լիազորությունը փոխանցել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը: Դավութօղլուի նոր հայտարարությունը հակասում է նախորդ հայտարարությանը, որ բոլոր հրամանները Թուրքիայի զինուժին ինքն է տալիս:

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ